ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

ԱՀ ԱԻՊԾ պատվիրակությունը մասնակցել է ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված տոնական շքերթին

04-09-2018


Սեպտեմբերի 4-ը նշվում է որպես ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օր: Օրվա հետ կապված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում տեղի ունեցավ տոնական շքերթ:ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատվիրակությունը՝ տնօրեն, գնդապետ Կարեն Սարգսյանի գլխավորությամբ մեկնեց շնորհավորելու ՀՀ գործընկերներին:

ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբն ազդարարեց շքերթի սկիզբը: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանի հրամանատարությամբ շքերթի մասնակիցները դուրս եկան «Հանդիսավոր երթի»:

Հրապարակով անցան ՀՀ ԱԻՆ ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցները՝ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի, քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, ՀԱԷԿ հատուկ հրշեջ ջոկատի, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների, ինչպես նաև՝ ՀՀ ԱԻՆ մարզային փրկարարական վարչությունների և սայլակավոր հաշմանդամ աշխատակիցների շարասյուները: