ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Ասկերանում առանձնատուն է այրվել

09-09-2018


Սեպտեմբերի 9-ին, ժամը 05:23-ին, Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից տեղեկություն է ստացվել, որ Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել, և նախնական տվյալներով այրվում է բնակելի առանձնատուն:
 
Ասկերանի ՀՓՄ-ից 2 հրշեջ մեքենա մեկնել է դեպքի վայր. հրշեջ-փրկարարներն արագ մարեցին կրակը:
 
Նախնական տվյալների համաձայն՝ լրիվությամբ այրվել է Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայնքի բնակիչ Ժորա Գրիգորյանին պատկանող երկհարկանի առանձնատունը: Տուժածներ չկան: