ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 17.09.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 18.09.2018թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

18-09-2018


Զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում  

 

Սեպտեմբերի 17-ին  ժամը  10:03-ին  Մարտունու  շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ  Մարտունի քաղաքի հարակից տարածքում հայտնաբերվել  է  զինամթերք` նախնական  տվյալներով մեկ միավոր 100 մմ հրանոթի արկ: Մարտունու ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները մեկնել են դեպքի վայր և իրականացրել  պայթյուն` 2 կգ 400 գ տրոտիլ էկվիվալենտ հզորությամբ: 

 

Հրդեհ

 

Սեպտեմբերի 17-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Մարտակերտի շրջակա տարածքներում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում են չոր խոտատարածքներ: Մարտակերտի ՀՓՄ-ից մարտական հաշվարկները մեկնել են հրդեհի վայր:

 Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են :

 

***

Սեպտեմբերի 17-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Մարտունու շրջակա տարածքներում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում են չոր խոտատարածքներ: Մարտունու ՀՓՄ-ից մարտական հաշվարկները մեկնել են հրդեհի վայր:

 Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են :

 

***

Սեպտեմբերի 17-ին Հադրութի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Հադրութի շրջակա տարածքներում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում են չոր խոտատարածքներ: Հադրութի ՀՓՄ-ից մարտական հաշվարկները մեկնել են հրդեհի վայր:

 Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են :