ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 18.09.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 19.09.2018թ. ժ. 9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

19-09-2018


Պայթյուն ականի վրա

 

Սեպտեմբերի 18-ին ժամը 12:15-ին «The HALO Trust» հումանիտար ականազերծման կազմակերպության հերթապահից տեղեկություն է ստացվել, որ կազմակերպության «Volvo» մակնիշի տրակտորը Մարտակերտի շրջանի Ղազանչի համայնքի տարածքում աշխատանքներ իրականացնելու ժամանակ պայթել է հակատանկային ականի վրա: Պայթյունի հետևանքով տուժածներ չկան:

          

Հրդեհներ

 

Սեպտեմբերի 18-ին ժամը 11:55-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել «Ստեփանակերտի օդանավակայան» ՓԲԸ տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ասկերանի ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկ մեկնել է հրդեհի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:30-ին, մարվել` ժամը 15:45-ին:

Այրվել է մոտ 7 հա չոր խոտատարածք և հնձած դաշտ:

    

Կենցաղային  պատահարներ

 

Սեպտեմբերի 18-ին ժամը 16:59-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մաշտոցի 4 բն. 21 հասցեում փակվել է  մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը:

***

Սեպտեմբերի 19-ին ժամը 08:24-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 52 բն. 34 հասցեում փակվել է  մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը: