ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Հաղորտի համայնքում տուն է այրվել

24-09-2018


Սեպտեմբերի 23-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնից  տեղեկություն է  ստացվել, որ շրջանի Հաղորտի համայնքում հրդեհ է բռնկվել և նախնական տվյալներով այրվում է բնակելի  տուն:  Մարտունու ՀՓՄ-ի  հրշեջ մեքենան  մեկնել է  դեպքի վայր և սկսել իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհը մարվել է ժամը 18:50-ին: Հրդեհաշիջմանը մասնակցել է  50 բնակիչ  Հաղորտի համայնքից:

Ըստ Մարտունու շրջանային ԱԻ բաժնի՝ այրվել է  Հաղորտի համայնքի բնակիչ Նվեր Մարտիրոսյանին պատկանող բնակելի երկհարկանի տունը և տան մեջ գտնվող գույքը: