ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 24.09.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 25.09.2018թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

25-09-2018


Տեխնածին պատահարներ

Զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում

 

Սեպտեմբերի 24-ին ժամը 12:25-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի տարածքում հայտնբերվել է զինամթերք` մեկ միավոր գնդիկաբեկորային ավիառումբ: Ասկերանի ՀՓՄ-ի հրշեջ սակրավորները մեկնել են նշված վայր՝ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման նպատակով: Ժամը 13:00-ին Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի տարածքում իրականացվել է պայթուն 227գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ:

***

Սեպտեմբերի 24-ին ժամը 13:11-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքի տարածքում հայտնբերվել է զինամթերք` մեկ միավոր հակատանկային ավիառումբ: Ասկերանի ՀՓՄ-ի հրշեջ սակրավորները մեկնել են մեկնել են նշված վայր՝ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման նպատակով: Ժամը 14:05-ին Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքի տարածքում իրականացվել է պայթուն 513գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ:

 

Բնածին պատահարներ

Հրդեհներ

Սեպտեմբերի 24-ին ժամը 10:48-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհի 5-րդ կմ վրա հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Քաշաթաղի ՀՓՄ-ի փրկարարները մեկնել են դեպքի վայր և սկսել իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:12-ին, լիկվիդացվել` ժամը 11:17-ին:

***

Սեպտեմբերի 24-ին ժամը 11:29-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք:  Ժամը 11:28-ին Մարտակերտի ՀՓՄ-ի փրկարարները մեկնել է դեպքի վայր և սկսել իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:53-ին, լիկվիդացվել՝ ժամը 12:00-ին:

 

Կենցաղային  պատահարներ

Սեպտեմբերի 24-ին ժամը 10:17-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա. Մանուկյան 17  հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 10:21-ին ՓՈՒՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը: