ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 25.09.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 26.09.2018թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

28-09-2018


Հրդեհ

Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Ասկերանի շրջակա տարածքներում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում են չոր խոտատարածքներ: Ասկերանի ՀՓՄ-ից մարտական հաշվարկները մեկնել են հրդեհի վայր:

 Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են :

 

***

Սեպտեմբերի 25-ին Հադրութի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Հադրութի շրջակա տարածքներում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում են չոր խոտատարածքներ: Հադրութի ՀՓՄ-ից մարտական հաշվարկները մեկնել են հրդեհի վայր:

 Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են :

 

 

Կենցաղային կանչեր

 

Սեպտեմբերի 25-ին  ժամը  11:49-ին  «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից  տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Բաբաջանյան 2-րդ նրբանցք 19 հասցեից 4 հիվանդ` Ա. Պ.-ին «Հանրապետական  բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ  խումբը մեկնել է կանչի վայր և ցուցաբերել համապատասխան օգնություն:

***

Սեպտեմբերի 25-ին քաղաքացուց տեղեկություն է ստացվել, որ Ասկերան քաղաքի Ն.Ստեփանյան 10դ բն 5 հասցեում հասցեում  փակվել  է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը  մեկնել է կանչի վայր և բացել դուռը:

***

Սեպտեմբերի 26-ին ժամը 08:25-ին քաղաքացուց տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոցի 7 հասցեում բնակելի շենքի խափանված վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է  փրկարարների  օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը մեկնել է կանչի վայր և բացել վերելակի դուռը: