ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 26.09.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 27.09.2018թ. ժ. 9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

28-09-2018


Հրդեհ

 

Սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, Ստեփանակերտ քաղաքի Մաշտոցի 5/63 հասցեում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն: ՓՈւՎ ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկ և ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել են կանչի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:05-ին, մարվել` ժամը 08:15-ին:

Այրվել է Կ. Խ.-ին պատկանող բնակելի տանը տեղադրված գազօջախը մասնակի և օդաքարշ պահարանը լրիվությամբ:

            

***

Սեպտեմբերի 26-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Մարտունու շրջակա տարածքներում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում են չոր խոտատարածքներ: Մարտունու ՀՓՄ-ից մարտական հաշվարկները մեկնել են հրդեհի վայր:

 Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են :

 

         

Կենցաղային  պատահարներ

 

 

Սեպտեմբերի 26-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Մանուկյան 17 բն. 12 հասցեում փակվել է  բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը:

***

Սեպտեմբերի 26-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մ.Գոշ 4 բն. 8 հասցեում փակվել է  բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը: