ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են

28-09-2018


Անցած տարվա դեկտեմբերի 1-ից իրականացվող ծառայության վարչական շենքի և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտական փուլում են: Տարածքում իրականացվող շինարարական աշխատանքներին մշտապես հետևում է ԱԻՊԾ տնօրեն, գնդապետ Կարեն Սարգսյանը:

Այս պահի դրությամբ ավարտին են հասցվել ցանկապատերի, եզրաքարերի և հենապատերի կառուցման աշխատանքները:

«Կապավոր» ՍՊԸ-ն ամբողջությամբ ավարտել է նաև գլխավոր ավտոճանապարհից ծառայության վարչական շենք տանող ճանապարհի և վարչական շենքի հարակից տարածքի հողային աշխատանքները: Այժմ ավազակոպիճային շերտի տեղադրման աշխատանքներ են ընթանում, որպեսզի մի քանի օրից սկսվի ասֆալտապատումը:

Հարդարման աշխատանքները հիմնականում ավարտված են, իսկ նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են և մեկ ամսից ամբողջությամբ ավարտին կհասցվեն: