ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 28.09.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 29.09.2018թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

29-09-2018


Տեխնածին պատահարներ

Հրդեհներ

Սեպտեմբերի 28-ին ժամը 13:58-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Ա. Մանուկյան 9ա շենքի հարակից տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է ավտոմեքենա: ՓՈւՎ ՀՓՄ-ի հրշեջ մեքենան մեկնել է դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:10-ին, լիկվիդացվել` ժամը 14:25-ին: ՓՈւՎ ՀՓՄ-ի նախնական տվյալների համաձայն այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Միքաել Բաղդասարյանին պատկանող «ՕՊԵԼ ՎԵԿՏՐԱ» մակնիշի ավտոմեքենայի շարժիչը, էլեկտրալարերը և ապահովիչը: