ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 29.09.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 30.09.2018թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

30-09-2018


Տեխնածին պատահարներ

Հրդեհ

Սեպտեմբերի 29-ին ժամը 12:22-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ շրջանի Իշխանաձոր համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է ավտոմեքենա: Քաշաթաղի ՀՓՄ-ին կից Տիգրանավանի ՀՓՋ-ի  հրշեջ-փրկարարները մեկնել  են  դեպքի վայր և սկսել իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը  13:08-ին, մարվել` ժամը 13:24-ին: Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնի նախնական տվյալների համաձայն լրիվությամբ այրվել է Իշխանաձոր համայնքի բնակիչ Գագիկ Բազունցին պատկանող «Mercedes E 124» մակնիշի ավտոմեքենան:

             

Կենցաղային կանչեր

Սեպտեմբերի 29-ին ժամը 11:25-ին տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 2 հասցեում բնակելի շենքի խափանված վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է  փրկարարների  օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը մեկնել է կանչի վայր և բացել վերելակի դուռը:

***

Սեպտեմբերի 29-ին ժամը 13:32-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Կամոյի առաջին նրբանցք հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը  մեկնել է կանչի վայր և բացել դուռը:

***

Սեպտեմբերի 29-ին  ժամը  17:48-ին  «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 14 հասցեից հիվանդ` 45-ամյա Արա Վարդանյանին «Հանրապետական  բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը  17:50-ին  ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ  խումբը մեկնել է կանչի վայր և ցուցաբերել համապատասխան օգնություն: