ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 04.10.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 05.10.2018թ. ժ. 9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

05-10-2018


Տեխնածին պատահարներ

Հրդեհ

Հոկտեմբերի 5-ին ժամը 00:12-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ շրջանի Բերձոր քաղաքի 5-րդ թաղամասում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է էլեկտրասյուն: Քաշաթաղի ՀՓՄ-ի հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով  մեկնել է կանչի վայր և սկսել իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:33-ին, մարվել` ժամը 00:35-ին: Ըստ Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի նախնական տվյալների այրվել է էլեկտրասյան վրա տեղադրված վահանակի մեջ գտնվող էլեկտրասարքերը:

 

Բնածին պատահարներ

Հրդեհներ

Հոկտեմբերի 4-ին ժամը 10:40-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ շրջանի Մուշկապատ համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Մարտունու ՀՓՄ-ի հրշեջ մեքենան մեկնել է հրդեհի վայր և սկսել իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:00-ին, մարվել` ժամը 12:30-ին:

Ըստ Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի նախնական տվյալների այրվել է չոր խոտատարածք և հնձած դաշտ, տարածքը ճշտվում է:  

 

Կենցաղային  պատահարներ

Հոկտեմբերի 1-ին ժամը 18:15-ին տեղեկություն է ստացվել, որ հիվանդ` Սամվել Բեգլարյանին Ստեփանակերտ քաղաքի Գ. Լուսավորիչ հասցեից «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ  մեկնել է կանչի վայր և ցուցաբերել համապատասխան օգնություն: