ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Տեղի է ունեցել ՃՏՊ

07-10-2018


Հոկտեմբերի 7-ին ժամը 20:55-ին տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ադմ. Իսակովի 11/41 հասցեի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ և անհրաժեշտ է օգնություն: Պարզվել է, որ Ասկերան քաղաքի բնակիչ Վ. Գ.-ն իր վարած «Mercedes-Benz CLK 200» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Է. Բ.-ին: ԱԱՀՍ  հերթապահ  օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր օգնություն  ցուցաբերելու նպատակով: ՃՏՊ-ի հետևանքով տուժած՝ Է. Բ.-ին տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ըստ  բժիշկներից  ստացված  տեղեկության  տուժածի  վիճակը  գնահատվում  է  բավարար: