ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Մահվան ելքով ՃՏՊ՝ Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհին

07-10-2018


Հոկտեմբերի 7-ին ժամը 22:04-ին ահազանգ է ստացվել, որ Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհի 108-րդ կմ-ի վրա տեղի է ունեցել ՃՏՊ: Նախնական տվյալներով  ՀՀ Երևանի քաղաքի բնակիչ Ս. Շ.-ն իր վարած <>  մակնիշի  ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել դիմացի ժայռին: Շահումյանի ՀՓՋ-ի փրկարարները մեկնել են դեպքի վայր: Պարզվել է, որ ՃՏՊ-ի հետևանքով ուղևոր ՀՀ Երևանի քաղաքի բնակիչ Է. Զ.-նը տեղում մահացել է, իսկ 3 ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժածների 2-ի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր: