ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 08.10.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 09.10.2018թ. ժ. 9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

09-10-2018


Բնածին պատահարներ

Հրդեհներ

Հոկտեմբերի 8-ին ժամը 17:25-ին Մարտունու ՇԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը շրջանի Գիշի համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Մարտունու ՀՓՄ-ի հրշեջ մեքենան մեկնել է հրդեհի վայր և սկսել իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:00-ին, մարվել` ժամը 18:20-ին:

Ըստ Մարտունու շրջանային ԱԻ բաժնի՝ նախնական տվյալներով այրվել է չոր խոտատարածք և հնձած դաշտ, մակերեսը ճշտվում է:  

***

Հոկտեմբերի 8-ին ժամը 17:28-ին Ասկերանի ՇԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ շրջանի Խրամորթ համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ասկերանի ՀՓՄ-ի հրշեջ մեքենան մեկնել է հրդեհի վայր և սկսել իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին, մարվել` ժամը 20:30-ին:

Ըստ Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի` նախնական տվյալներով այրվել է չոր խոտատարածք, մակերեսը ճշտվում է:    

 

Կենցաղային  պատահարներ

Հոկտեմբերի 8-ին ժամը 19:12-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Արցախ թաղամասի 4 հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 19:14-ին ՓՈՒՎ ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը: