ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 09.10.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 10.10.2018թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

10-10-2018


Տեխնածին պատահարներ

Զինամթերքի հայտնաբերում   և  ոչնչացում

Հոկտեմբերի 9-ին ժամը 13:18-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից  տեղեկություն է ստացվել, որ ժամը 13:15-ի սահմաններում Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայնքի տարածքում նույն շրջանի Խնձրիստան համայնքի բնակիչը դաշտում աշխատելիս հայտնաբերել է զինամթերք՝ նախնական տվյալներով մեկ միավոր գնդիկաբեկորային ավիառումբ: Ասկերանի ՇԱԻ բաժնի սակրավորները մեկնել են դեպքի վայր: Ժամը 14:30-ին վերը նշված տարածքում իրականացվել է պայթյուն` 227 գր  տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ հայտնաբերված մեկ միավոր գնդիկաբեկորային ավիառումբը` ոչնչացնելու նպատակով: