ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին

29-10-2018


Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին:

Նախագահ Սահակյանը շնորհավորել է Ֆելիքս Ցոլակյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: