ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 3.11.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 4.11.2018թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

06-11-2018


Զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում

 

Նոյեմբերի 3-ին ժամը 13:39-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ   Մարտունու շրջանի «Քորբուլաղ» կոչվող տեղանքում հայտնաբերվել է երկու միավոր անհայտ զինամթերք: Մարտունու ՀՓՄ-ից հրշեջ-սակրավորները մեկնել են նշված վայր և իրականացրել պայթյուն` մեկ միավոր տանկային արկ և մեկ միավոր ուղղաթիռի հրթիռ 4 կգ 900 գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ:

 

Կենցաղային  պատահարներ 

 

Նոյեմբերի 3-ին ժամը 13:50-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել,  որ Ստեփանակերտ քաղաքի Ա. Գրաշի փակուղի 2 հասցեից հիվանդ Մ. Բ.-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է նշված վայր և ցուցաբեր