ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 04.11.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 05.11.2018թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

06-11-2018


ՃՏՊ

 

Նոյեմբերի 5-ին ժամը 03:58-ին Ասկերանի ՀՓՄ-ից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 26-րդ կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ: ՀՀ բնակիչ Մ. Ն.-ն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը: Ասկերանի ՀՓՄ-ի մեկ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր:

ՃՏՊ հետևանքով տուժածներ չկան:

       

Զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում

 

Նոյեմբերի  4-ին  ժամը  12:28-ին  Մարտունու  շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ  Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի տարածքում հայտնաբերվել  է  զինամթերք` նախնական  տվյալներով մեկ միավոր հակահետևակային  ական:  Մարտունու ՀՓՄ-ի հրշեջ-սակրավորները մեկնել են դեպքի վայր և իրականացրել պայթյուն` 900 գ տրոտիլ  էկվիվալենտ  հզորությամբ :

 

Հրդեհ

Նոյեմբերի 5-ին ժամը 08:19-ին քաղաքացուց  ահազանգ է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 54 հասցեում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է աղբ: ՓՈԻՎ  ՀՓՄ-ի իր  մարտական  հաշվարկով  մեկնել  է  դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:30-ին, մարվել` ժամը 08:45-ին:

Այրվել է աղբակույտ:

 

Կենցաղային կանչեր

 

Նոյեմբերի 4-ին  ժամը  11:14-ին  «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 31 բն. 23 հասցեից հիվանդ Ն.Օ.-ին «Հանրապետական  բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ  խումբը մեկնել է կանչի վայր  և ցուցաբերել համապատասխան օգնություն: