ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 05.11.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 06.11.2018թ. ժ. 9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

08-11-2018


Կենցաղային  պատահարներ

 

 

Նոյեմբերի 5-ին ժամը 11:24-ին քազաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մամիկոնյան 24 հասցեում փակվել է  առանձնատան մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը:

***

Նոյեմբերի 5-ին ժամը 11:51-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 4Ա բն 9 հասցեում փակվել է  բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը:

***

Նոյեմբերի 5-ին ժամը 15:28-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից տեղեկություն է ստացվել, որ Ի. Ա.-ին Ստեփանակերտ քաղաքի Ադմ.Իսակովի 7 բն 16 հասցեից «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ  խումբը մեկնել է կանչի վայր և ցուցաբերել համապատասխան օգնություն:

***

Նոյեմբերի 5-ին ժամը 19:11-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ս.Դավիթ 60 բն 52 հասցեում փակվել է  զուգարանի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը: