ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 06.11.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 07.11.2018թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

08-11-2018


Զինամթերքի ոչնչացում

 

Նոյեմբերի 6-ին ժամը 09:15-ին  ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խմբի պետից տեղեկություն է ստացվել, որ  սակրավորական խումբը մեկնել է Հադրութի շրջանի Տող համայնքի տարածք հայտնաբերած զինամթերքը` մեկական միավոր նռնականետի հրթիռը և ականանետի ականը ոչնչացման նպատակով և իրականացվել է պայթյուն` 1 կգ 300 գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ:

 

***

 

Նոյեմբերի 6-ին ժամը 12:23-ին  ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խմբի պետից տեղեկություն է ստացվել, որ  սակրավորական խումբը Թաղասեռ համայնքի տարածքում իրականացվել է պայթյուն`  700 գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ մեկ միավոր հակատանկային ավիառումբը ոչնչացնելու նպատակով:

 

     

Կենցաղային  պատահարներ

 

 

Նոյեմբերի 6-ին ժամը 15:33-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է, որ Ասկերանի ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկով մեկնել է Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի տարածք Ա. Հ.-ին պատկանող տան մուտքի դուռը բացելու նպատակով : Ցուցաբերվել է համապատասխան օգնություն:

 

***

Նոյեմբերի 6-ին  ժամը 22:45-ին  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոցի փողոցում շուն է   մնացել դատարկ  լողավազանի մեջ՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը մեկնել է կանչի վայր և ցուցաբերել համապատասխան օգնություն :