ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 7.11.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 8.11.2018թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

08-11-2018


ՃՏՊ

 

Նոյեմբերի 7-ին ժամը 14:25-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Որոտան-Խնձորեսկ ճանապարհի 4-րդ կմ վրա տեղի ունեցած   ՃՏՊ-ի մասին` անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ: Նախնական տվյալներով N զորամասին պատկանող «ԿԱՄԱԶ» մակնիշի  ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: Քաշաթաղի ՀՓՄ-ին կից Տիգրանավանի ՀՓՋ-ից հրշեջ փրկարարները մեկնել են նշված վայր : Տեղ հասնելուն պես պարզվել է, որ ավտոմեքենայում գտնվել են 21 զինծառայող: Վթարի արդյունքում մահացել է 4 ժամկետային զինծառայող և 17 զինծառայողներին մարմնական վնասվածքներով  N զորամասի  շտապ օգնության ավտոմեքենաներով տեղափոխել են ՀՀ Գորիս քաղաքի բժշկական կենտրոն:

 

Հրդեհ

 

Նոյեմբերի 7-ին ժամը 14:21-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Մ. Գոշ փողոցում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է երկաթե պահոց: ՓՈւՎ ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, լիկվիդացվել` ժամը 15:00-ին:

Այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ    Վ. Ի.-ին պատկանող երկաթե պահոցի ներսում առկա շինանյութերը մասնակիորեն:

 

Կենցաղային  պատահար 

 

Նոյեմբերի 7-ին ժամը 18:35-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ս. Դավիթ 58 շենք բն. 34 հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը: