ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 08.11.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 09.11.2018թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

09-11-2018


Զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում

 

Նոյեմբերի 8-ին  ժամը 10:09-ին  Մարտակերտի  շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Չլդրան համայնքի հարակից տարածքում հայտնաբերվել է զինամթերք` նախնական տվյալներով մեկ միավոր նռնականետի նռնակ: Մարտակերտի ՀՓՄ-ի հրշեջ-սակրավորները մեկնել  են  դեպքի վայր և  իրականացրել պայթյուն` 700 գ տրոտիլ էկվիվալենտ հզորությամբ :

 

Ավտոմեքենայի քարշակում

Նոյեմբերի 9-ին ժամը 08:46-ին  ԱԱՀՍ հրամանատարից  տեղեկություն է ստացվել, որ ԱԱՀՍ  Գետավանի ՀՓՋ-ի մեկ մարտական հաշվարկ մեկնել է Չափար համայնքի տարածք՝ ճանապարհին ցեխի մեջ մնացած «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենան քարշակելու համար: Ցուցաբերվել է համապատասխան օգնություն :

 

Կենցաղային կանչեր

 

Նոյեմբերի 8-ին  ժամը  13:23-ին  քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ  Ստեփանակերտ քաղաքի  Սարոյան 8 բն. 24  հասցեում  փակվել  է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը: