ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 3 քաղաքացի

15-11-2018


Նոյեմբերի 14-ին ժամը 19:45-ին ԱԻՊԾ ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքի տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ:
 
Օգնություն ցուցաբերելու նպատակով ԱԻՊԾ ՓՈւՎ ԱԱՀՍ-ի Գետավանի փրկարարական ջոկի օպերատիվ  խումբը մեկնել է դեպքի վայր: Տեղ հասնելուց պարզվել է, որ ժամը 19:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքի բնակիչ  Դ. Վ.-ն իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից  և գլորվել ձորը:
 
ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ուղևորներ՝ ՀՀ  Շիրակի մարզի  բնակիչներ  Վ. Մ.-ն և Ա. Շ.-ն տեղում մահացել են, իսկ վարորդ Դ. Վ.-ն ստացած ծանր մարմնական վնասվածքներից մահացել է «Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ տեղափոխելու ճանապարհին: