ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 02.12.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 03.12.2018թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

03-12-2018


Կենցաղային  պատահարներ             

 

 

Դեկտեմբերի  2-ին  ժամը  14:38-ին  «Ստեփանակերտի  շտապ բժշկական օգնության կայան»  ՓԲԸ-ից  տեղեկություն  է  ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի  Մ.Գոշ  8  բն 18  հասցեից հիվանդ` 78-ամյա Ն.Մ.-ին «Հանրապետական  բժշկական կենտրոն»  ՓԲԸ  տեղափոխելու  համար  անհրաժեշտ  է  փրկարարների  օգնությունը:  ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ  խումբը մեկնել է կանչի վայր և  ցուցաբերել համապատասխան օգնություն:

***

Դեկտեմբերի  2-ին  ժամը  16:17-ին  «Ստեփանակերտի  շտապ բժշկական օգնության կայան»  ՓԲԸ-ից  տեղեկություն  է  ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի  Մադաթովի 32  հասցեից հիվանդ` 82-ամյա Մ.Հ.-ին «Հանրապետական  բժշկական կենտրոն»  ՓԲԸ  տեղափոխելու  համար  անհրաժեշտ  է  փրկարարների  օգնությունը:  ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ  խումբը մեկնել է կանչի վայր և  ցուցաբերել համապատասխան օգնություն:
***

Դեկտեմբերի 2-ին ժամը 17:37-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ  քաղաքի  Մ. Մաշտոցի  7  շենքի խափանված վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել վերելակի դուռը:
***

Դեկտեմբերի  2-ին  ժամը  22:27-ին  քաղաքացուց  ահազանգ է ստացվել, որ  Ստեփանակերտ քաղաքի  Ադ.Իսակովի 2 բն 75  հասցեում  փակվել  է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  մեկնել է կանչի վայր և բացել դուռը: