ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 03.12.2018թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 04.12.2018թ. ժ. 9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

04-12-2018


Զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում

 

Դեկտեմբերի 3-ին ժամը 15:00-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի «Խայփալու» կոչվող տեղանքում հայտնաբերել է զինամթերք` նախնական տվյալներով մեկ միավոր գնդիկաբեկորային ավիառումբ: ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբը մեկնել է դեպքի վայր և հայտնաբերած զինամթերքը ոչնչացնելու նպատակով իրականացրել 227 գր տրոտիլ էկվիվալենտ հզորությամբ պայթյուն:

 

Կենցաղային  պատահարներ

 

Դեկտեմբերի 3-ին ժամը 13:10-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից տեղեկություն է ստացվել, որ Ռ. Ա.-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից Ստեփանակերտ քաղաքի Տ.Մեծ 33 բն. 4 հասցե  տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ  խումբը մեկնել է կանչի վայր՝ ցուցաբերել համապատասխան օգնություն:

***

Դեկտեմբերի 3-ին ժամը 15:14-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Տ.Մեծ 6 շենքի խափանված վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը մեկնել է կանչի վայր և բացել վերելակը: