ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 07.01.2019թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 08.01.2019թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

08-01-2019


Հրդեհ

 

Հունվարի 8-ին  ժամը 08:33-ին  քաղաքացուց ահազանգ  է ստացվել Ստեփանակերտ քաղաքի  Տ.Մեծ 1 շենքի հարակից տարածքում բռնկված հրդեհի  մասին: Նախնական տվյալներով  այրվում է ավտոմեքենա: ՓՈՒՎ ՀՓՄ-ի  մեկ մարտական հաշվարկ մեկնել  է դեպքի վայր:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:50-ին, մարվել` ժամը 09:03-ին

Այրվել  է  Մարտունու շրջանի Աշան համայնքի բնակիչ Պ. Վ.-ին պատկանող  «ՎԱԶ-21099»  մակնիշի  ավտոմեքենայի  շարժիչի  խցիկը մասնակի:

 

Կենցաղային կանչեր

 

Հունվարի 8-ին  ժամը  08:59-ին  ահազանգ է ստացվել, որ  Ստեփանակերտ քաղաքի Գ.Նժդեհ 72 հասցեում գտնվող Մ.Մաշտոց համալսարանի դեկանատի դուռը  փակվել  է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը  մեկնել է կանչի վայր և բացել դուռը: