ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

ԱՀ ԱԻՊԾ-ում գրանցված կանչերը նվազել են

08-01-2019


Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) հերթապահ ստորաբաժանումները տոնական օրերին ուժեղացված ռեժիմով ծառայություն են իրականացրել:

2019 թ. հունվարի 1-8-ը ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում (ՃԿԿ) գրանցվել է ընդհանուր առմամբ 23 կանչ, այդ թվում փակ դռան բացման 4, հիվանդի տեղափոխման 3, հրդեհի 3 և ՃՏՊ-ի 2 (15 տուժած) դեպքեր: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել էր 63 կանչ:

Բոլոր դեպքերին ԱԻՊԾ հրշեջ-փրկարարները և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարներն արձագանքել են ժամանակին և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: