ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 10.01.2019թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 11.01.2019թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

11-01-2019


Տեխնածին պատահարներ

Հրդեհներ                       

Հունվարի 10-ին ժամը 15:43-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Շուշի քաղաքի Վարարակն փողոցում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է  ծառ: Շուշիի ՀՓՄ-ի հրշեջ մեքենան 1 մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:48-ին, լիկվիդացվել՝ ժամը   15:53-ին: Ըստ Շուշիի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի` նախնական տվյալներով  մասնակիորեն այրվել է մեկ  ծառ:

***

Հունվարի 10-ին ժամը 20:56-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտունի քաղաքի Օգոստոսի 17 շենքի մուտքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է էլեկտրավահանակ: Մարտունու ՀՓՄ-ի հրշեջ մեքենան 1 մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:10-ին, լիկվիդացվել՝ ժամը 21:20-ին: Ըստ Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի` նախնական տվյալներով  լրիվությամբ այրվել է  երկաթյա վահանակի մեջ գտնվող 8 էլեկտրահաշվիչ :

 

Զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում

Հունվարի 10-ին ժամը 15:55-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր համայնքի տարածքում հայտնաբերվել է մեկ միավոր նռնականետի կրակոց: Մարտակերտի ՀՓՄ-ից հրշեջ-սակրավորները մեկնել են նշված վայր՝ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման նպատակով: Ժամը 16:30-ին իրականացվել է մեկ պայթյուն` մեկ միավոր (նռնականետի կրակոց) 900 գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ:

 

Կենցաղային  պատահարներ             

Հունվարի 10-ին ժամը 15:12-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մարշալ Բաղրամյան 2ա հասցեից հիվանդ Լ. Ա.-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է նշված վայր և հիվանդին տեղափոխել: