ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Ասկերանում շմոլ գազից 4 բնակիչ է թունավորվել

21-01-2019


Հունվարի 21-ին ժամը 01:35-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ քաղաքի Շահումյան 78 հասցեում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել:

Շմոլ գազից թունավորված Յ. Ս.-ն (1994 թ. ծնվ.),Մ. Ջ.-ն (2008 թ. ծնվ.), Ա.  Ջ.-ն (2010 թ. ծնվ.) և Ա. Ջ.-ն (1986 թ. ծնվ.)  տեղափոխել են Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ և «Արևիկ» մանկական բուժմիավորում: Ըստ բժշկներից ստացված տեղեկության` տուժածների վիճակը գնահատվում է բավարար: