ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Հրշեջ-փրկարարները մարել են բնակելի տանը բռնկված հրդեհը

22-01-2019


Հունվարի 21-ին ժամը 08:57-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ շրջանի Խնապատ համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն: Ասկերանի ՀՓՄ-ից դեպքի վայր է մեկնել 2 հրշեջ մեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:30-ին, մարվել` ժամը 10:20-ին: Հրդեհաշիջմանը մասնակցել է համայնքի 10 բնակիչ:      

Ըստ Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի` լրիվությամբ այրվել է Ազիզբեկ Հայրապետյանին պատկանող երկհարկանի բնակելի տան 2-րդ հարկի երկու սենյակ և տանիքը ` մասնակիորեն: