ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 05.02.2019թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 06.02.2019թ. ժ. 9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

06-02-2019


Տեխնածին պատահարներ

Զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում

Փետրվարի 5-ին ժամը 09:56-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի բնակիչը նույն համայնքի մոտակայքում հայտնաբերել է զինամթերք` նախնական տվյալներով մեկ միավոր գնդիկաբեկորային ավիառումբ: Մարտունու ՀՓՄ-ի հրշեջ-սակրավորները մեկնել են դեպքի վայր և հայտնաբերել երկու միավոր գնդիկաբեկորային ավիառումբ: Հայտնաբերված զինամթերքը ոչնչացնելու իրականացվել է երկու պայթյուն:

***

Փետրվարի 5-ին ժամը 11:01-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտունու բնակիչը քաղաքի «Մուղանլու» կոչվող տեղանքում հայտնաբերել է զինամթերք` նախնական տվյալներով մեկ միավոր տանկի արկ: Մարտունու ՀՓՄ-ի հրշեջ-սակրավորները մեկնել են դեպքի վայր և հայտնաբերել մեկ միավոր «НУРС» տիպի հրթիռ: Հայտնաբերված զինամթերքը ոչնչացնելու նպատակով իրականացվել է պայթյուն:

 

Բնածին պատահար

Երկրաշարժ

Փետրվարի 5-ին ժամը 23:50-ին «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ-ից տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 5-ին տեղական ժամանակով ժամը 23:20-ին և 23:31-ին Ադրբեջանի տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Շամախի քաղաքից 8 կմ դեպի հյուսիս-արևելք, Ստեփանակերտ քաղաքից  191 կմ  դեպի  հյուսիս-արևելք:Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ ըստ MSK-64 սանդղակի, մագնետուդան՝ 4,4-5: Երկրաշարժը զգացվել է ԱՀ տարածքում մոտ 3 բալ ուժգնությամբ:

Կենցաղային  պատահարներ

Փետրվարի 6-ին ժամը 05:57-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից տեղեկություն է ստացվել, որ վատառողջ Վ. Ա.-ին (1962 թ. ծնվ.) Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 4 հասցեից «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ  խումբը մեկնել է կանչի վայր և ցուցաբերել համապատասխան օգնություն: