ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 07.02.2019թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 08.02.2019թ. ժ. 09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

08-02-2019


Տեխնածին պատահարներ

Զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում

Փետրվարի 7-ին ժամը 12:13-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ շրջանի Սառնաղբյուր համայնքի տարածքում հայտնբերվել է զինամթերք` մեկ միավոր ականանետի ական: Ասկերանի ՇԱԻ բաժնի հրշեջ-սակրավորները մեկնել են նշված վայր՝ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման նպատակով: Ժամը 14:50-ին Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքի տարածքում իրականացվել է պայթուն:

     

Կենցաղային պատահարներ

Փետրվարի 7-ին ժամը 10:58-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ քաղաքի Վ. Մամիկոնյան 7 հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը և ներսում երկու տարեկան երեխա կա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը:

***

Փետրվարի 7-ին ժամը 12:02-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Տ. Մեծ 21ա շենքի վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել վերելակի դուռը: