ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 10.02.2019թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 11.02.2019թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

11-02-2019


Տեխնածին պատահար

ՃՏՊ

Փետրվարի 10-ին ժամը 13:20-ին Հադրութի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Հադրութ-Ստեփանակերտ ճանապարհահատվածին տեղի է  ունեցել  ՃՏՊ: Օգնություն ցուցաբերելու նպատակով Հադրութի ՀՓՄ-ի ավտոմեքենան մեկ մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր: Տեղ հասնելուց պարզվել է, որ Հադրութ-Ստեփանակերտ ճանապարհահատվածի 12-րդ կմ-ին ՀՀ Հրազդան քաղաքի բնակիչ Ա. Զ.-ն  (ծնվ.1981թ.) իր վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ճամփեզրին: Ավտոմեքենայում կար 3 ուղևոր: ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան:  

 

 

Կենցաղային  կանչ

Փետրվարի 10-ին ժամը 12:00-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Կրուգովայա 116 հասցեից հիվանդ` 91-ամյա Վ. Բ.-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և ցուցաբերել համապատասխան օգնություն:

 

***

 

Փետրվարի 11-ին ժամը 08:14-ին  քաղաքացի  Գ. Բ.-ից  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հ.Թումանյանի 69 հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը: