ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում անց է կացվելու ՔՊ մարզում

19-02-2019


Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում անց է կացվելու քաղաքացիական պաշտպանության մարզում՝ «ԱՀ քաղաքացիական պաշտպանության կառավարման կետերի և բնակչության գործողությունները «Օդային տագնապ» և «Օդային տագնապի ավարտ» ազդանշանների տրման դեպքում» թեմայով:

Այդ կապակցությամբ այսօր արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն:

Մարզումը բարձր մակարդակով անցկացնելու և իրականացվող միջոցառումները սահմանված կարգով վերահսկելու  նպատակով ԱԻՊԾ տնօրենը խորհրդակցության մասնակիցների հետ քննարկեց մարզման նախապատրաստական, կազմակերպչական, ինչպես նաև ծառայության և տարբեր գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: