ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Արցախում անց է կացվել «Օդային տագնապ» և «Օդային տագնապի ավարտ» ազդանշաններով ՔՊ մարզում

21-02-2019


Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում անց է կացվել քաղաքացիական պաշտպանության մարզում՝ «ԱՀ քաղաքացիական պաշտպանության կառավարման կետերի և բնակչության գործողությունները «Օդային տագնապ» և ազդանշանների տրման դեպքում» թեմայով:

Մարզման ընթացքին հետևել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

Մարզման նպատակն էր՝ ստուգել ՔՊ կառավարման մարմինների քաղաքացիական պաշտպանության ղեկավարման կազմակերպման պատրաստականությունը՝ հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում:
Կատարելագործվել են հանրապետական և շրջանային (Ստեփանակերտ քաղաքի) ղեկավար մարմինների և քաղաքացիական պաշտպանության շտաբների ունակությունները ռազմական գործողությունների հանկարծակի վերսկսման պայմաններում տեղեկատվության հավաքման, մշակման և Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետին առաջարկությունների ժամանակին ներկայացման գործում՝ քաղաքացիական պաշտպանության որոշման ընդունման համար:

Արցախի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հանրապետական և շրջանային (Ստեփանակերտ քաղաքի) ծառայությունները գործնականորեն նախապատրաստվել և Արցախի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալ, ԱԻՊԾ տնօրեն գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին են ներկայացրել ստեղծված իրավիճակում քաղաքացիական պաշտպանության կազմակերպման և համակողմանի ապահովման վերաբերյալ առաջարկությունները:

«Օդային տագնապ»-ի նպատակն էր՝ նաև մարզել քաղաքացիական պաշտպանության կառավարման կետերի և Արցախի Հանրապետության բնակչության գործողությունները «Օդային տագնապ» և «Օդային տագնապի ավարտ» ազդանշանների տրման դեպքում: