ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

ԱՀ ուսումնական հաստատություններում և հանրակրթական դպրոցներում անց են կացվել ՔՊ միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

01-03-2019


Մարտի մեկը քաղաքացիական պաշտպանության միջազգային օրն է: Այս օրը Արցախում նշում են որպես ՔՊ ուժերի և միջոցների մասին գիտելիքների տարածման քարոզչության օր:

Այսօր քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված ուսումնական հաստատություններում և հանրապետության հանրակրթական դպրոցներում միջոցառումներ են անցկացվել «Օբյեկտի անձնակազմի գործողություններն ԱԻ ժամանակ» թեմայով:

Միջոցառումների նպատակն է՝ բարձրացնել օբյեկտի ՔՊ ղեկավար կազմի տեսական գիտելիքներn ԱԻ ծագման դեպքում և անձնակազմին տալ գիտելիքներ ԱՀ անվտանգության համակարգում քաղաքացիական պաշտպանության դերի և ՔՊ հիմնական խնդիրների ու միջոցառումների վերաբերյալ:

Անցկացված միջոցառումների արդյունքում կատարելագործվել են ուսանողների, սովորողների և աշակերտների գործնական հմտությունները արտակարգ իրավիճակներում գործելու ժամանակ: