ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 10.03.2019թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 11.03.2019թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

11-03-2019


ՃՏՊ

 

Մարտի 10-ին  ժամը  10:02-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ  է ստացվել Գետավան-Ստեփանակերտ ճանապարհի 2-րդ կմ վրա տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին: Նախնական տվյալներով   Ա.Ս.-ն իր վարած «ՖՈԼԿՍՎԱԳԵՆ ԳՈԼՖ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի  գոտուց  և  գլորվել  ձորը, կան տուժածներ:  ՓՈԻՎ ԱԱՀՍ-ին կից Գետավանի  ՓՋ-ի փրկարարները  մեկնել  են դեպքի վայր:  ՃՏՊ-ի  հետևանքով  տուժածներ՝ վարորդ  Ա.Ս.-ին և ուղևորներ  Ռ.Ա.-ին, Ա.Ա.-ին, Ա.Հ.-ին տեղափոխել  են  «Հանրապետական  բժշկական  կենտրոն»  ՓԲԸ: Փրկարարները  հոսանքազրկել  են  ավտոմեքենան, փակել  գազի բալոնի փականը:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` Ա.Ս.-ի վիճակը գնահատվել է կայուն  ծանր, Ռ. Ա.-ի բավարար, իսկ Ա.Հ.-ը և Ա.Ա.-ը դուրս են գրվել հիվանդանոցից:

 

Կենցաղային  պատահարներ        

 

Մարտի 10-ին ժամը 11:23-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Շուշի քաղաքի Նիկոլ Դուման 2 բն 4 հասցեում փակվել է բնակարանի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Շուշիի ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ  խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը:

***

Մարտի  10-ին  ժամը  18:35-ին  «Ստեփանակերտի  շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից տեղեկություն  է  ստացվել,  որ  հիվանդ Ա. Հ.-ին Ստեփանակերտ քաղաքի Ա.Առաքելյան  4 բն. 29 հասցեից «Հանրապետական բժշկական կենտրոն»  ՓԲԸ  տեղափոխելու  համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ  խումբը մեկնել է կանչի վայր և ցուցաբերել համապատասխան օգնություն: