ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 11.03.2019թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 12.03.2019թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

13-03-2019


Զինամթերքի ոչնչացում          

 

Մարտի 11-ին ժամը 10:00-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտունու ՀՓՄ-ի հրշեջ-սակրավորները մեկնել են Մարտունու շրջանի  Մաճկալաշեն  համայնքի տարածք` հայտնաբերված զինամթերքի ոչնչացման նպատակով: Իրականացվել է պայթյուն՝ մեկ միավոր գնդիկաբեկորային ավիառումբ` 227գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ:

***

Մարտի 11-ին ժամը 11:40-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի հրշեջ-փրկարարները մեկնել են Մարտակերտի շրջանի  «ՊՊՖ» տարածք և իրականացրել է պայթյուն՝ 227գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ:

 

Հրդեհներ                   

 

Մարտի 12-ին ժամը 00:51-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարոյան 6 շենքի հարակից տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է աղբարկղ: ՓՈւՎ ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:59-ին, լիկվիդացվել` ժամը 01:10-ին:

Այրվել է աղբարկղի մեջ գտնվող աղբը: