ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 12.03.2019թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 13.03.2019թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

13-03-2019


Հրդեհներ

      

Մարտի  12-ին ժամը  12:43-ին  Շահումյանի  շրջանի  ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել Շահումյանի շրջանի Քնարավան համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Շահումյանի ՀՓՋ-ի մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:00-ին, մարվել`ժամը 15:15-ին:

Այրվել է չոր խոտատարածք և թփուտներ :

 

***

Մարտի  12-ին  ժամը  19:25-ին  Մարտակերտի  շրջանային  ԱԻ բաժնից տեղեկություն  է  ստացվել Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքի հարակից տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Մարտակերտի ՀՓՄ-ին կից  Առաջաձորի ՀՓՋ-ի  մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:50-ին, մարվել`ժամը 20:05-ին :

Այրվել է չոր խոտատարածք և թփուտներ ;