ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Հրշեջ-փրկարարները մարել են Դաշուշեն համայնքի տարածքում բռնկված հրդեհը

15-03-2019


Մարտի 14-ին ժամը 17:49-ին ՃԿԿ քաղաքացի Ռուբեն Բարսեղյանից ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Դաշուշեն համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել և այրվում է չոր խոտատարածք:

ԱԻՊԾ ՓՈՒՎ ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները մեկնել են հրդեհի վայր և մարել այն:

Նախնական տվյալներով այրվել է չոր խոտատարածք և թփեր, մակերեսը ճշտվում է: Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը: