ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

ԱՀ մի շարք բնակավայրերում անց է կացվել «Օդային տագնապ» և «Օդային տագնապի ավարտ» ազդանշաններով ՔՊ մարզում

29-03-2019


Մարտի 29-ին Ստեփանակերտում, Շուշիի և Հադրութի շրջաններում անց է կացվել քաղաքացիական պաշտպանության մարզում՝ «ԱՀ քաղաքացիական պաշտպանության կառավարման կետերի և բնակչության գործողությունները «Օդային տագնապ» և ազդանշանների տրման դեպքում» թեմայով:

Մայրաքաղաք Ստեփանակերտում մարզումը սկսվել է ժամը 11:00-ին: Մարզման նպատակն էր՝ ստուգել ՔՊ կառավարման մարմինների քաղաքացիական պաշտպանության ղեկավարման կազմակերպման պատրաստականությունը՝ հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում: 

Կատարելագործվել են Ստեփանակերտ քաղաքի ղեկավար մարմինների և քաղաքացիական պաշտպանության շտաբների ունակությունները ռազմական գործողությունների հանկարծակի վերսկսման պայմաններում տեղեկատվության հավաքման, մշակման և Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետին առաջարկությունների ժամանակին ներկայացման գործում՝ քաղաքացիական պաշտպանության որոշման ընդունման համար:

Ստեփանակերտ քաղաքի ՔՊ  ծառայությունները գործնականորեն նախապատրաստվել և Ստեփանակերտ քաղաքի քաղաքացիական պաշտպանության պետին են ներկայացրել ստեղծված իրավիճակում ՔՊ կազմակերպման և համակողմանի ապահովման վերաբերյալ առաջարկությունները:

«Օդային տագնապ»-ի նպատակն էր՝ նաև մարզել քաղաքացիական պաշտպանության կառավարման կետերի և Արցախի Հանրապետության բնակչության գործողությունները «Օդային տագնապ» և «Օդային տագնապի ավարտ» ազդանշանների տրման դեպքում:

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ «Օդային տագնապ» և «Օդային տագնապի ավարտ» թեմայով մարզումները քաղաքապետարանի հիմնական խնդիրներից մեկն են համարվում և բնակչության պաշտպանությանը վերաբերող հարցերի շուրջ քաղաքապետարանը զգալի փորձ է կուտակել: