ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

Հրդեհ՝ Ստեփանակերտում

09-04-2019


Այսօր ժամը 14:03-ին ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտի Կնունյանցների 8 հասցեում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն:

Ահազանգով դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության Ստեփանակերտի հրշեջ-փրկարարական մասի 2 մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ հերթապահ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:25-ին: Տուժածներ չկան: Հրդեհի բռնկման պատճառը և վնասի չափը ճշտվում են: