ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 09.04.2019թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 10.04.2019թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

10-04-2019


Հրդեհ

 

Ապրիլի 10-ին ժամը 02:55-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Գեներալ Սարդարյան 27 հասցեում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է ավտոմեքենա: ՓՈւՎ ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկ  մեկնել է  դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:16-ին, մարվել`ժամը 03:50-ին:

Լրիվությամբ այրվել է Ա. Պ.-ին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:

 

Զինամթերքի ոչնչացում

 

Ապրիլի 9-ին ժամը 17:10-ին ԱԱՀՍ սակրավորական  խումբը մեկնել է «Բաղմանլար» կոչվող տեղանք՝ մեկ միավոր հակատանկային ականը ոչնչացնելու նպատակով: Իրականացվել է պայթյուն` 150 գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ:

 

Կենցաղային կանչեր

 

Ապրիլի 9-ին  ժամը 12:27-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից տեղեկություն է ստացվել, որ հիվանդ` 90-ամյա Է.Կ-ին շտապ բժշկական օգնության ավտոմեքենայից Ստեփանակերտ քաղաքի Ադմ. Իսակովի 9 բն 11 հասցե տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ  խումբը մեկնել է կանչի վայր օգնություն և ցուցաբերել համապատասխան օգնություն:

 

***

Ապրիլի 9-ին  ժամը  14:54-ին  քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ  Ստեփանակերտ քաղաքի  Հեքիմյան 7 բն 28 հասցեում  փակվել  է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը  մեկնել է կանչի վայր և բացել դուռը: