ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 10.04.2019թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 11.04.2019թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

11-04-2019


Հրդեհ

 

Ապրիլի 10-ին ժամը 14:35-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Ստեփգես 4 հասցեում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է բնակելի առանձնատուն: ՓՈւՎ ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկ  մեկնել է կանչի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:06-ին, մարվել` ժամը 16:02-ին:

Այրվել է Է.Ա.-ին պատկանող բնակելի առանձնատան ննջասենյակը և ներսում գտնվող կահույքը մասնակի:

Կենցաղային  պատահարներ

Ապրիլի 10-ին ժամը 13:22-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 3 բն 28 հասցեում փակվել է  բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայրև բացել դուռը :