ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 11.04.2019թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 12.04.2019թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

12-04-2019


Զինամթերքի ոչնչացում

         

Ապրիլի 11-ին ժամը 09:15-ին ԱԻՊԾ  ՓՈՒՎ  սակրավորական  խմբի պետից սակրավորական  խումբը  մեկնել  է Մարտակերտի շրջանի Զարդախաչ համայնքի տարածք 10.04.2019թ. հայտնաբերած զինամթերքը` նախնական տվյալներով երեք միավոր ականանետի ականը ոչնչացնելու  նպատակով : Տեղ հասնելուն պես սակրավորները   նշված վայրում հայտնաբերել են զինամթերք`մեկ միավոր նռնականետի նռնակ: Իրականացվել է  պայթյուն` 1կգ 200գ  տրոտիլի  էկվիվալենտ  հզորությամբ :

 

Կենցաղային  կանչ

 

Ապրիլի 11-ին ժամը 10:04-ին  քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոցի 1 հասցեում բնակելի շենքի խափանված վերելակում է  մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ  խումբը մեկնել է կանչի վայր և բացել վերելակի դուռը :