ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 12.05.2019թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 13.05.2019թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

13-05-2019


Հրդեհ

 

Մայիսի 12-ին ժամը 12:57-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Մարտունի քաղաքի հարակից տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Մարտունու ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկ մեկնել է հրդեհի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:20-ին, մարվել` ժամը 13:40-ին:

Այրվել է չոր խոտատարածք :

 

Կենցաղային  պատահարներ

 

Մայիսի 12-ին ժամը 15:49-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից տեղեկություն է ստացվել, որ վատառողջ Ֆ. Բ.-ին Ստեփանակերտ քաղաքի Շինարարների 64 հասցեից «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ  խումբը մեկնել է կանչի վայր և ցուցաբերել համապատասխան օգնություն :

***

 

Մայիսի 13-ին ժամը 07:43-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Մանուկյան 4 բն 27 հասցեում փակվել է  բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը :