ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 14.05.2019թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 15.05.2019թ. ժ.09:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

15-05-2019


Զինամթերքի ոչնչացում          

 

Մայիսի 14-ին ժամը 13:00-ին ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խմբի պետից տեղեկություն է ստացվել, որ ԱԻՊԾ ՓՈւՎ սակրավորական խումբը իրականացվելու է չորս պայթյուն՝ տասներեք միավոր (БМ-21) տիպի արկ, մեկ միավոր (ТМ-62) տիպի հակատանկային ական և երկու միավոր 82մմ ականանետային ական 103 կգ 340 գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ:

 

Կենցաղային պատահարներ                  

 

Մայիսի 14-ին ժամը 13:02-ին քաղաքացուց  ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վ. Վաղարշյան 11 շենք բն. 6 հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը:

***

Մայիսի 14-ին ժամը 13:15-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի 8 շենք 5 բն. հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ասկերանի ՀՓՄ-ից հրշեջ-փրկարարները մեկնել են կանչի վայր և բացել դուռը:

***

Մայիսի 14-ին ժամը 19:04-ին «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մ. Շահինյան 16 հասցեից հիվանդ Վ. Ա.-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է նշված վայր և ցուցաբերել համապատասխան օգնություն :