ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պատահարներ

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐ 09.06.2019թ. ժ. 09:00-ԻՑ ՄԻՆՉԵՎ 10.06.2019թ. ժ.9:00-Ի ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

10-06-2019


Կենցաղային  կանչ

Հունիսի 9-ին ժամը 10:07-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից  տեղեկություն է ստացվել, որ Շուշի քաղաքի Վարանդա 2 հասցեում փակվել է Մ. Բ.-ին  պատկանող բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Շուշիի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները մեկնել են դեպքի վայր և բացել դուռը:

 

***

 

Հունիսի 9-ին ժամը 22:02-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 41 հասցեում փակվել է բնակարանի մուտքի դուռը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՓՈՒՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բացել դուռը: 

 ***

Հունիսի 9-ին  ժամը  22:14-ին  «Ստեփանակերտի  շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Մանուկյան 17  հասցեից հիվանդ Ա. Խ.-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ  խումբը մեկնել է կանչի վայր և հիվանդին տեղափոխել:

 

Օձի հայտնաբերում և վնասազերծում

Հունիսի 9-ին ժամը 15:55-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ  Ստեփանակերտ քաղաքի Հ.Թումանյանի 80 հասցեում հայտնաբերվել է օձ: ԱԱՀՍ հերթապահ  օպերատիվ  խումբը մեկնել է կանչի վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով: Փրկարարները հայտնաբերված օձը տեղափոխել են անվտանգ վայր:

                                 
*** 

Գրանցվել է հրդեհի 6 դեպք: