ՀայերենEnglishРусский

Նորություններ

Պաշտոնական

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հայտարարությունը

10-06-2019


Գրեթե յուրաքանչյուր տարի հանրապետության ջրային տարածքներում գրանցվում են մահվան ելքով պատահարներ, ինչը լուրջ մտահոգության տեղիք է տալիս:

Քաջ գիտակցելով, որ ամռան ամիսներին անհնար է առանց ջրի և բաց տարածքներում լողի, հիշեցնում ենք անվտանգության մի շարք կանոնների մասին, որոնց հետևելը կօգնի զերծ մնալ ջրում տեղի ունեցող դժբախտ պատահարներից՝

-երեխաներին մի թողեք ջրի մոտ առանց հսկողության,

-լողալու գնալուց միշտ ձեռքի տակ ունեցեք լողունակ միջոցներ,

-երբեք մենակ ջուր մի մտեք և միայնակ մի լողացեք, ինչքան էլ հիանալի լողորդ լինեք,

-լողալու ընթացքում կատակ մի արեք, իրար մի քաշքշեք, մի փորձեք սուզել և այլն,

-ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում երբեք ջուր մի մտեք և մի լողացեք: